06/02/2025

Քանի ուսուցիչ է ստանում 300-ից 400 հազար դրամ աշխատավարձ

Հայաստանում ավելի քան 1600 ուսուցիչ ստանում է 300-ից 400 հազար դրամ աշխատավարձ, իսկ 560-ից ավելի ուսուցիչների վարձատրությունը գերազանցում է 400 հազար դրամը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ուսուցիչները հիմնականում կամավոր ատեստավորված են և ունեն տարակարգ։ Այս մասին նա հայտնել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։