Փետրվարի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, դուրս են բերել կնոջ մարմինը, պատգարակով տեղափոխել անվտանգ վայր: Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը։
Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Աննա Մ.-ն է։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդները հոսպիտալացվել են. Լուսանկար
Արցախցիներին քաշքշուկների մեջ են գցում