15/03/2025

Ադրբեջանական վանդալիզմ․ Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը անհետացած է. Լուսանկարներ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Գագա Սբ․ Սարգիս վանք (Ղազախի շրջան)։ Գագ լեռան գագաթին գտնվող Սբ․ Սարգիս վանքն արևելքից և 1838 թ․ իրականացված նորոգության արձանագրությունը, որն արդեն 1985 թ․ միտումնավոր քերված էր (լուս․ Ս․ Կարապետյանի), իսկ 2000-ական թվականների սկզբներին՝ մեծ մասով նաև ջարդված (լուս․ www.bakililar.az/ca/news/news9.html; www.caucasianhistory. org).

Ներկայումս այդ արձանագրության վերջին կտորը նույնպես անհետացած է»։

Ադրբեջանական վանդալիզմ․ Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը անհետացած է