Ըստ «Հրապարակի» քաղաքապետարանի աղբյուրների, Տիգրան Ավինյանի թիմը խիստ նյարդայնացած է վերջին օրերին:
Պարզվում է, որ ավտոբուսներից օգտվող քաղաքացիների շուրջ 40 տոկոսը ոչ միայն չի վճարում 150 դրամ, այլ բոյկոտի արդդյունքում ընդհանրապես չի վճարում, դրանով, իսկ նվազեցնում է քաղաքապետարանի բյուջետային մուտքերը:
Վարորդներին էլ առանձնապես մեկ է` ուղևորները կվճարեն, թե ոչ, նրանք իրենց աշխատավարձը ստանում են` անկախ մուտքերից: Փաստացի տրանսպորտի թանկացման հետևանքով քաղաքապետարանի մուտքերը ոչ թե ավելացել են, այլ հակառակը՝ նվազել: Փաստորեն ստացվում է, որ, այսպես կոչված, տրանսպորտի ռեֆորմը ոչ միայն չի աշխատում, այլ հակառակ էֆեկտն է տալիս:
Բաց մի թողեք
Բարձր պաշտոնիայի կենսագրությունն ավարտվում է 2013 թվականին, սա է Փաշինյանի կադրերի դարբնոցը․ Լուսանկար
ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է․ Լուսանկար
Ադրբեջանը Խնածախում անասուններ ու տներ է վնասում