14/03/2025

Քաղաքացին կոտրել է ավտոբուսի ապակին և դուրս եկել պատուհանից․ Տեսանյութ

31 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած միջադեպից ուշագրավ տեսանյութ է տարածվել։

Քաղաքացին կոտրել է ավտոբուսի ապակին և դուրս եկել պատուհանից:

Նա ձերբակալվել է. «Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։

Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»,- երեկ գրել էր քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Տեսանյութն՝ այստեղ