22/03/2025

ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի նախագիծը ներառվել է ԱԺ նիստերի օրակարգում

ԱԺ փետրվարի 11-ին գումարվող նիստերի օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերի թվում ներառված է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետթյան անդամակցելու գործընթացի ﬔկնարկի մասին» քաղաքացիական կարգով ներկայացված օրենքի նախագիծը։

Նշենք, որ ըստ ԱԺ խորհրդի՝ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականության վերաբերյալ որոշման հիշյալ հարցը 8-րդն է։ Օրակարգում են ներառվել նաեւ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր։

Հիշեցնենք, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 24-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացվեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նիստին ներկա էին քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամները։ Օրենքով սահմանված ժամկետում նախաձեռնող խումբը հավաքել է ՀՀ 60 հազար քաղաքացիների ստորագրությունները։

Հանձնաժողովի՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամերը մասնակցեցին քննարկմնաը, սակայն չմասնակցեցին օրենքի նախագծի քվեարկությանը: Լրամշակված օրինագիծը ստացավ դրական եզրակացություն:

Translate »