ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան բավականաչափ ծախսեր չի կատարում իր բանակի վրա, քանի որ հույսը դնում է ամերիկյան օգնության վրա, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է նաև, որ Կանադան առանց ամերիկյան աջակցության «անկենսունակ երկիր» է:
«Մենք տարեկան մոտ 200 միլիարդ դոլարով սուբսիդավորում ենք նրանց։ Եթե մենք դադարենք դա անել, եթե մենք կանգնեցնենք նրանց մեքենաների արտադրությունը՝ մաքսատուրքեր սահմանելով, նրանք կենսունակ երկիր չեն լինի», – ասել է Թրամփը լրագրողներին իր ինքնաթիռում Լուիզիանա կատարած ուղևորության ժամանակ:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ սիրում է Կանադայի ժողովրդին, ում հետ իր երկիրը «գերազանց հարաբերություններ ունի»։ Ըստ նրա՝ պետության համար լավագույն լուծումը կլինի դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։
«Հիանալի կլիներ, եթե Կանադան միանա երկրին առանց այս արհեստական սահմանի», – հավելել է Թրամփը։
Նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել էր, որ Թրամփը մտադիր չէ ներխուժել Կանադա։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան