Դեռևս անցած տարի Քրեական ոստիկանությունում ստացվել էին տեղեկություններ, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ գրասենյակային նշանակության տարածքներում, գործում են հատուկ կահավորված զանգերի կենտրոններ, որոնցում ներգրավված անձինք ներկայանալով կեղծ անուններով՝ համացանցային զանգերի միջոցով այլ երկրներում բնակվող անձանց առաջարկում են կատարել շահավետ ներդրումներ իրենց իսկ պատրաստած կեղծ հարթակներում:
Գնումներից հետո կիրառելով հեռահար հասանելիության ծրագրային ապահովումներ, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք փոխարկում են տարբեր կրիպտոարժույթների։
ՆԳՆ-ն ներկայացրել է վերջրին օրերին հայտնաբերված նման կենտրոնների գործունեության հայտնաբերման և դրանց չեզոքացման մանրամասները:
«Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների ուսումնասիրությամբ հաջողվեց պարզել, թե իրականում ովքեր են թաքնված հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունների հետևում։ Սակայն բացահայտման ավարտական գործողությունն իրականացնելուն դեռ պետք էր պատրաստվել: Ի վերջո, բացահայտումից ու ձերբակալումներից հետո հարկավոր է նաև ապահովել ապացուցողական բազա, իսկ նման դեպքերում դա ամենաբարդ գործն է»,- ներկայացնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը:
Հանցավոր կազմակերպությունների անդամները, հանցավոր գործունեությունը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով, հարկային մարմիններում գրանցվել էին որպես ծրագրային ապահովման և մանրածախ առևտրի ոլորտում գործող կազմակերպություններ: Եվ սա նախազգուշական միակ գործողությունը չէր: Գրասենյակային տարածքներում առկա համակարգիչներն օգտագործվում էին հեռահար հասանելիությամբ` չեզոքացնելով համակարգիչներում ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տվյալների պահպանման ռիսկը։ Հաշվի էր առնվել նաև անակնկալ խուզարկության հնարավորությունը. ապացուցողական տվյալները ոչնչացնելու նպատակով ձեռք էին բերել տարաբնույթ անվտանգության համակարգեր, նաև կիրառել հատուկ համակարգչային ծրագրեր, որոնց միջոցով կարելի է անմիջապես ոչնչացնել համակարգչում եղած էլեկտրոնային տվյալները։
Հունվարի 31-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից միաժամանակյա անսպասելի խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի՝ գրասենյակային նշանակության տարածքներում։
Հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, որ վերոնշյալ անձանց խումբն իրականացնում է ենթադրյալ հանցավոր գործունեություն։
Այժմ ոստիկանությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական երկրների իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Բաց մի թողեք
Կրակnց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում, մարդ է մաhացել․ Լուսանկար
Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ
59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին