22/03/2025

Տիգրան Ավինյանը 6 անձի մեկական 1 միլիոն դրամ է տվել

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 100 տարեկան լրացած 6 անձի մեկական 1 միլիոն դրամ է տվել։

Ավինյանի որոշմանը մեջ նշված է․ «Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևան համայնքի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 10 բաժին 07 խմբի 01 դասի «58. Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված գումարներից 100-ամյա տարեցներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 6 միլիոն ՀՀ դրամ՝ համաձայն հավելվածի»։

Երեւանի քաղաքապետարանից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին՝ այս պահի դրությամբ Երեւանում 100 տարեկանը լրացած 32 անձ կա, դեռեւս 6-ին է գումարը տրամադրվել։

Նշենք, որ 100 տարեկան անձանց գումար տրամադրելու նախագիծն ընդունվել Երեւանի ավագանու նիստում։

Translate »