ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևանում «Լադա» մեքենայում տեղի ունեցած նռնակի պայթյունի դեպքից:
«Փետրվարի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում մեքենա է պայթել, իսկ մեքենայում մարդ կա:
Ժամը 23:32-ին հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը բեկորային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդի։
Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը «ՎԱԶ-21124» մեքենայի մեջ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ մոտը գտնվող նռնակով կպայթեցնի նրան: Իսկ երբ փորձել է թույլ չտալ, որ կինն իջնի մեքենայից, նռնակն ընկել է ձեռքից:
Այդ ընթացքում կնոջը հաջողվել է դուրս նետվել մեքենայից, իսկ նռնակը պայթել է, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին
Դոգ՝ Վարդան Ղուկասյանի գործով ԱՄՆ դատարանը վճիռ ունի ․․․
Արտակարգ դեպք, սննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնաuվածքներ է ստացել