Չնայած իշխանական հերքումներին, որ արտահերթ ընտրությունների հարցն իրենց օրակարգում չէ, սակայն քաղաքական զարգացումները եւ իշխանության քայլերը շարունակ դրա մասին են հուշում։
«Հրապարակը» գրում է․ Վերջին շրջանում կրկին ակտիվացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որի թիրախում այժմ արդեն ոչ թե նախկիններն են, Արցախի ղեկավարները, այլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Բաբայանն ու Արամ Սարգսյանը բացահայտ պատերազմի մեջ են մտել՝ Վազգեն Սարգսյանի եւ Մեղրիի հանձնման, Բաբայանին ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատելու թեմայով:
Ըստ որոշ աղբյուրների, Փաշինյանն անհանգստություններ ունի արեւմտամետների աճող վարկանիշի հետ կապված եւ խրախուսում է նրանց ուղղված հարվածները: Եվ, առհասարակ, առաջնորդվում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքով ու փորձում է «ուղղորդել» արցախցիների քվեները, որ դրանք արմատական ընդդիմությանը չհասնեն։
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար