23/02/2025

Ուշագրավ վերլուծություն՝ Հայաստանին պատուհասած աղետը հասկանալու մասին․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է․

«Վերջապես առիթ ունեցա կարդալու Արման Գրիգորյանի՝ անցյալ տարի Security Studies պարբերականում հրապարակված «Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը» հոդվածը, որը թարգմանաբար հրատարակվել էր նաև Իլուրում (2024. թ.-ի հոկտեմբերի 5, 6, 7, 8, 9)։

Կարծում եմ, որ սա ոչ միայն այդ պատերազմի պատճառների մասին գրված համոզիչ ու հետաքրքիր աշխատություն է, այլև ընդհանրապես Հայաստանի քաղաքական ու մտավորական կյանքի խեղված էվոլյուցիայի կարևոր վերլուծություն։

Աշխատությունը նաև օրինակ է, թե երբ և ինչպես կարող են քաղաքագիտական տեսություններն օգտակար լինել իրական աշխարհի խնդիրները հասկանալու համար։ Հեղափոխությունների՝ որպես բացասական սելեկցիայի մեխանիզմների մասին Գրիգորյանի տեսությունը Հայաստանին (և ոչ միայն) պատուհասած աղետը հասկանալու յուրօրինակ մի բանալի է։

Նման աղետները հասկանալ ցանկացողները պարզապես պարտավոր են կարդալ այդ հոդվածը»։

Փետրվարի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։

Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,- նշել է Մուսինյանը: