ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք.
1) Չնայած երեկ լուրերի և ելույթների պակաս չկար` իմ գրառումը Քոչարյանների մասին 20 ժամվա ընթացքում միայն ֆեյսբուքում ունեցել է 3.200 լայք և 450 մարդ կիսվել է դրանով։ Սա նույնիսկ իմ էջի համար բավականին մեծ թիվ է։
2) Թագուհի Թովմասյանը նեխսրտելով, որ իրան գործուղում չեմ տանում այլևս, Ժողովուրդ օրաթերթի իր վիրավորական գործելաոճը տեղափոխել է իմ գործընկերների և ընկերների վրա` կարծելով, թե սենց նյութերը իրեն պատիվ է բերում կամ որևէ մեկի կյանքում դրանով բան կփոխի: Լավ կլիներ` իմանար իր գործընկերների վերաբերմունքն իր նկատմամբ: Հետո ի՞նչ, որ դրա մասին դեռ չեն գրել։
3) Հրապարակը «բացահայտում է» արել, որ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված 20 րոպեն կարող է և հաճախ օգտագործվում է բոլոր խմբակցությունների կողմից բավարար ձայներ կամ քննարկումներ կազմակերպելու համար: Հիրավի, 4 տարի անց մեծագույն բացահայտում, որը կարող է և մեծ լուր է այս դատարկ մեդիադաշտում:
4) Էդմոն Մարուքյանը, մեծ, կանաչ կոկորդիլոսը դոշին ու լոռվա բարբառը ռուսական ակցենտով փոխարինած, ինչ-որ տեսանյութ է հրապարակել և ինձ ու իշխանությանն է վերագրում բաներ, որը նույնիսկ ինձ այդ մասին հարց տվող ընդդիմադիր լրագրողների մոտ է զարմանք առաջացրել:






Բաց մի թողեք
ՔՊ պատգամավորները պետք է օրը մի քանի անգամ ծափահարե՞ն․ Վարդանյան
Կճոյանի մասին ասել եք, նա դեմ էր քրիստոնեական արժեքներին, հիմա ինչ եք քննարկում
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը