Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար։ Այս մասին հաղորդում է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը:
«Կիրակի, 16 Փետրուար, 2025-ի առաւօտուն Ամերիկայի միացեալ նահանգներու պետքարտուղար՝ Տիար Մարքօ Ռուպիօ կատարեց իր առաջին պաշտօնական այցը Սուրբ Յարութեան Տաճար:

Դիմաւորման արարողութեան Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան կողմէ ներկայ էին Դիւանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեան և Սուրբ Յարութեան Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյեան»,- ասված է պատրիարքության ֆեյսբուքյան գրառման մեջ:
Մարկո Ռուբիոն, Մյունխենում անվտանգության համաժողովին և G7-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հետո կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ:

Բաց մի թողեք
Ապրիլի 20-ի աստղագուշակ․ Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ
Վալոդյա Գրիգորյանի մայրը խիստ բարկացած դիմեց ոստիկաններին. Տեսանյութ
Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով