Երեկ՝ փետրվարի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենայիվ վնասվածքով մի քաղաքացի:
Հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքով, «սրտի կանգ» ախտորոշմամբ, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննիչները այնուհետև պարզել են, որ մահացածը Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 45-ամյա Վահագն Մկրտչյանն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի ով լինելու մասին տեղեկություն, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ տեղեկություններ չենք հարապարակում:

Բաց մի թողեք
Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել
Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքացիական գործով
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա