23/02/2025

Վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի այլ համակարգի

Վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի: հայտարարել է ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը։

Փոխությունները ուժի մեջ կմտնեն 2025թ. մայիսի 1-ից:

Այդ օրվա դրությամբ այն քաղաքացիները, որ կունենան տուգանային միավորների չսպառված պաշար, իրենց մոտ այս թիվն ավտոմատ կդառնա 13 միավոր, իսկ եթե 9 միավորից, օրինակ՝ 2-ը սպառվել է, մայիսի 1-ից կդառնա 13 միավոր։