ՔՊ-ականների վոյաժների թեման մեր հանրությանն ամենից շատ զայրացնող թեմաներից է: Մարդիկ, որոնք անգամ փաբերում գարեջուր խմելու գումար չունեին, այսօր այնպիսի շվայտ կյանքով են ապրում, որ տրանսպորտի թանկացումը համարում են պարտադիր, հարկերի ու տուրքերի համատարած ավելացումները` խիստ անհրաժեշտ:
Թերեւս պատճառն այն է, որ հավաքագրված գումարների մի մասն էլ ծախսվում է նրանց վոյաժների, զվարճությունների, բարձր աշխատավարձերի ու բարեկեցության վրա: Ուշագրավ է, որ ՔՊ-ական պաշտոնյաներ կան, որոնք Հայաստանում ավելի քիչ են լինում, քան արտերկրում: Իսկ նախարարներն ուղղակի մրցակցության մեջ են արտաքին գործերի նախարարի հետ:
Երեկ, օրինակ, տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը 5 օրով գործուղվում է Ավստրալիա, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը 3 օրով գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Հակոբ Արշակյանը մեկնել է Դուբայ, Ալեն Սիմոնյանը` Լյուքսեմբուրգ, Մխիթար Հայրապետյանը` Աբու Դաբի, եւ այսպես շարունակ:
Թե այս չվերջացող այցերն ինչ օգուտ են տալիս Հայաստանին, պարզ չէ, քանզի արտաքին հարաբերություններում Հայաստանն արձանագրում է բացառապես հետընթաց ու ձախողումներ: Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ վոյաժների հանդեպ հատկապես մեծ սեր ունի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը նաեւ «Քաղպայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է: Նախարարի անվան տակ, պետության հաշվին Մկրտչյանը մեկնում է տարբեր երկրներ եւ իր կուսակցության կապերն է ամրապնդում այս կամ այն երկրում: Մենք առանձնացրինք ընդամենը մի քանի այց, որոնք առնվազն հասկանալի չէ, թե ինչ կապ ունեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: Օրինակ` հունվարի 31-ին նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ: Նույն օրը Նարեկ Մկրտչյանն Էր Ռիյադում՝ Արաբական ծոցի զարգացման հիմնադրամի (AGFUND) կենտրոնական գրասենյակում հանդիպել է հիմնադրամի գործադիր տնօրեն, դոկտոր Նասեր Ալ Քահթանիի հետ։ Սաուդյան Արաբիայում նրա այցելությունները եղել են տարբեր քաղաքներում` բնականաբար, ահռելի գումարներ են ծախսվել, որովհետեւ նախարարը մենակ չի մեկնում, այլ՝ պատվիրակությամբ: Նա դեկտեմբերին էլ մեկնել էր Լոնդոն` երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված բրիտանական Care for Children միջազգային կազմակերպության ամենամյա գալա ընթրիքին մասնակցելու:
Այս գործուղումների արդյունքների, կնքված պայմանագրերի, ներդրումներ բերելու, հաջողված փորձը Հայաստանում կիրառելու մասին զրո տեղեկատվություն կա հանրայնացված: Գործուղում էր` պետության հաշվին գնացին, ման եկան, կերան-խմեցին, թանկ հյուրանոցներում մնացին եւ գոհ ու բավարարված հետ եկան:
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին
Որ միջոցառման համար է հատկացվել 8 միլիոն դրամ
16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն