Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Միացյալ Նահանգների հետ հազվագյուտ օգտակար հանածոների մասով գործարք կնքելու մասին։
Նա, ըստ The Wall Street Journal պարբերականի, հայտարարել է, որ չի կարող վաճառել ուկրաինական պետությունը։ Համաձայն հրապարակման, ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Զելենսկու հետ Կիեւում ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրել է փաստաթուղթ՝ պահանջելով, որ Զելենսկին ստորագրի այն։
Զելենսկին իր հերթին թռուցիկ նայել է այդ փաստաթղթին, հասկացել, թե դա ինչ է եւ ասել, որ կքննարկի իր թիմի հետ։ Անդրադառնալով այդ դրվագին՝ Ուկրաինայի նախագահն ասել է, որ առաջարկվող ռեսուրսային գործարքի նախնական տարբերակով՝ Միացյալ Նահանգները կարծես թե պահանջում է, որպեսզի հասանելիություն ունենա ուկրաինական օգտակար հանածոներին, առանց անվտանգային հստակ երաշխիքների։ «Դա լուրջ խոսակցություն համարվել չի կարող։ Ես չեմ կարող վաճառել մեր պետությունը»,- Զելենսկու խոսքերն է մեջբերել WSJ-ն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է հազվագյուտ հողային մետաղների հետ կապված երկու երկրների միջև գործարքի վերաբերյալ «կեղծ» հայտարարության մեջ։
«Նա (Վլադիմիր Զելենսկին) ասել է. «Իհարկե, մենք ցանկանում ենք այս գործարքը կնքել, դա իմաստ ունի։ Միակ բանը, որ պետք է անեմ, դա օրենսդրական գործընթացով անցկացնեմ»: Նրանք պետք է դա հաստատեն։ Երկու օր անց ես կարդացի, որ Զելենսկին ասել է, որ մերժում է գործարքը՝ ասելով. «Մենք դա չենք անի ոչ մի դեպքում»: Բայց այդ հանդիպմանը այդպես չէր»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է նրա X էջում։
Ռուբիոն նաև ասել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը չափազանց մեծ դժգոհություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարքագծի կապակցությամբ։ Որոշ դեպքերում նման արձագանքը «միանգամայն արդարացի է», կարծում է ԱՄՆ պետքարտուղարը:
«Նախագահ Թրամփը շատ դժգոհ է Զելենսկու պահվածքից, և որոշ դեպքերում՝ միանգամայն իրավացիորեն։ Մարդիկ մոռանում են, որ Ջո Բայդենը ևս տարաձայնություններ է ունեցել Զելենսկու հետ. կան հրապարակումներ այն մասին, թե ինչպես է նա նախատում նրան հեռախոսով»,- ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Զելենսկու որոշ հայտարարություններ Վաշինգտոնում զայրույթ են առաջացնում։
Ռուբիոն հավելել է, որ չնայած Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ նախագահի անփոփոխ դիրքորոշմանը, նա հարգանք է պահանջում. «Երբ երախտագիտության փոխարեն ապատեղեկատվության մեղադրանքներ են հնչում, դա չափազանց հակաարդյունավետ է։ Թրամփն այն մարդը չէ, ով դա կհանդուրժի»։
Հիշեցնեն՝ Զելենսկին քննադատել է փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները և կշտամբել Թրամփին Ուկրաինային դրանց մասնակցելու համար չհրավիրելու պատճառով։
Այնուհետ Թրամփը կասկածներ է հայտնել Զելենսկու օրինականության վերաբերյալ՝ հիշեցնելով երկրում ընտրությունների չեղարկման մասին։
Դրանից հետո երկու երկրների ղեկավարները բազմիցս փոխանակվել են զգացմունքային մեկնաբանություններով։
Ուկրաինայի նախագահը ԱՄՆ նախագահին անվանել է «ռուսական ապատեղեկատվության զոհ», իսկ վերջինս Զելենսկուն անվանել է «բռնապետ առանց ընտրությունների»։
Բաց մի թողեք
ԱՄՆ կոնգրեսականները տրամադրված չեն Ուկրաինային նոր օգնություն տրամադրել. Ջոնսոն
Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում ձերբակալվել են պարողներ. 2-ն էլ՝ ՀՀ քաղաքացի
Ոմանք վախենում են Իսրայելից, որովհետև նրանց աջակցում է Ամերիկան, բայց Իրանը չի վախենում