ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի դեմ իշխանության յուրացման առիթով հարուցված քրեական գործով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեզ հայտնի դարձավ, որ պաշտպանական կողմերին կանչել են կոմիտե եւ հայտնել են նախաքննության ավարտի մասին. այժմ գործը Գլխավոր դատախազությունում է, որպեսզի դատախազությունը մեղադրականը հաստատի եւ այն ուղարկի դատարան։
Նշենք, որ քրեական գործով անցնող մեղադրյալների կալանքը օրերս դարձյալ երկարաձգվեց։
Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. վերջիններիս որոնում են արդեն շուրջ 5 ամիս»:
Բաց մի թողեք
ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ փոխնախարա՞ր. Լուսանկար
Չատում ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել` սեւացնել Գյումրու համայնքապետի ընդդիմադիր թեկնածուներին
Ընտրությու՞ն, նոր հանրաքվե՞, թե՞ երկուսը մեկում