«Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջին շաբաթներին ընդհատակ է անցել՝ պասիվացել, առաջ ամենօրյա ռեժիմով այցելում էր պետական տարբեր գերատեսչություններ՝ ՆԳ, արդարադատության նախարարություն եւ այլն, մասնակցում քննարկումների։
«Հրապարակ» թերթը գրում է. Տեղեկություններ կան, որ ԱՄՆ նոր վարչակարգը ԱՄՆ դեսպանների փոփոխության հարցն է քննարկում` տարբեր երկրներում, առաջին հերթին Ռուսաստանում՝ Լին Թրեյսին, որը 2020-23 թթ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր եւ, ըստ ամենայնի, արդարացրել էր Բայդենի վարչակազմի հույսերը, որ նման բարդ ու պատասխանատու պահին գործուղվեց Ռուսաստան:
Նշենք նաեւ, որ իր հերթին Քրիստինա Քվինը Հայաստան է ժամանել Ուկրաինայից, որտեղ 2020-2022 թթ․ զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը»:
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին
Որ միջոցառման համար է հատկացվել 8 միլիոն դրամ
16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն