Փետրվարի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետ Արտավազդ Հակոբյանը փետրվարի 15-ին գյուղում հրազենից կրակոցներ է արձակել, որի արդյունքում կան նաև մարմնական վնասվածքներ ստացած անձինք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության ծառայողները և Կապանի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 15-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետ 64-ամյա Արտավազդ Հակոբյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացի 27-ամյա Արտավազդ Մելքումյանի հետ, որի ընթացքում ձեռքով 1 անգամ հարվածել է վերջինիս դեմքին և սպառնացել, որ հրացանով կվնասի, ինչից հետո Ա. Հակոբյանը տանից վերցրել է իր անվամբ ոստիկանության Կապանի բաժնում հաշվառված «ԻԺ» տիպի 1 փողանի 12 տրամաչափ որսորդական ողորկափող հրացանը, մոտեցել Ա. Մելքումյանին, ով էլ անախորժությունից խուսափելու համար դիմել է փախուստի:
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը:

Բաց մի թողեք
Մասիս-Էջմիածին խճուղում հայհոյել, հարվածել են միմյանց, փախել են՝ թողնելով մեքենաները․ կրակոց չի հնչել․ ՆԳՆ
Արարատում հնչել են կրակnցներ, հայտնաբերվել են մեքենաներ, որոնց վրա առկա են шրնшնման hետքեր
Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ դասընկերների միջև տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին, երեխան ուշաթափվել է