«Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 26-ին, Երևանի «Էլիտ պլազա» կենտրոնում տեղի կունենա «Հայ հեղափոխական դաշնակցության» ընդհանուր ժողովը, որը սովորաբար տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ականներն արդեն տևական ժամանակ է պատրաստվում են այս ժողովին, որի ընթացքում քննարկվելու են «Դաշնակցության» առաջիկա անելիքները, ժողովին մասնակցող պատգամավորների կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է նաև ՀՅԴ Բյուրոն։
Բյուրոյի նոր կազմի հաստատումից և հաջորդ 4 տարիների քաղաքականության մշակումից հետո ՀՅԴ Հայաստանի մարմինը ներկայացուցչական ժողովի ընթացքում կընտրի Գերագույն Մարմնի նոր կազմ, որը գործում է 2 տարի ժամկետով:
Ընդհանուր ժողովին ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ծրագրային կամ կանոնադրական փոփոխություններ կկատարվեն։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ընդհանուր ժողովին հրավիրված են նաև տարբեր քաղաքական դեմքեր, պատգամավորներ»:
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին
Որ միջոցառման համար է հատկացվել 8 միլիոն դրամ
16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն