«Ես իրեն խորհուրդ տվեցի գոնե հանրագիտարաններում կարդալ՝ ինչ է նշանակում գաղափարախոսություն: Խայտառակություն է սեփական աշխարհընկալումը ներկայացնել որպես գաղափարախոսություն: Ես ամաչեցի, որ ունենք թեկուզ չընդունված, բայց այդ մակարդակի երկրի ներկայացուցիչ»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ ներկայացրած գաղափարախոսական ուղերձին:
Նա հանրահավաք էր հրավիրել, բայց այն տեղի չունեցավ: Հանրահավաքի մասնակիցները չէին հավաքվել. «Փոխադրամիջոցների վիճակը երեկ, որ տեսա՝ ինչ է կատարվում, ասացի՝ իրավունք չունեմ նույնիսկ ամենաբարձր նպատակի համար մարդկանց թեկուզ 10 հոգի, եթե հիվանդանան, ամոթ ինձ, իմ սխալի պատճառով: Եթե կարեւոր հարց լիներ տեղնուտեղը վճռական քայլ կատարելու, կասեի 100 հոգով էլ գնում ենք, բայց սա այդ դեպքը չէ: Դրա համար երեկ չեղարկեցի, բայց ինքս եկա, որ թեկուզ մի մարդ էլ գա, իրեն խաբված չզգա: Այսօր ես պետք է հավաքվածների անունից ստանայի լիազորություն այն ծրագիրը, որը մատուցում եմ, այդ ծրագրի ուղղությամբ աշխատանքներ տանելու: Իսկ ծրագիրը հետեւյալն է, լիազորություն ստանալու դեպքում, մենք պահանջում ենք այսօրվա իշխանություններից ոչ թե հենց հիմա հեռանալ, այլ ասում ենք Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին տուր այս նախագիծը քննարկման»:
Հայրիկյանի խոսքով, կարեւորն այն է, որ Փաշինյանի հեռացման մասին խոսակցությունները լինեն ոչ թե վերացական, այլ առարկայական, հիմնավոր, բարեփոխիչ. «Անկախ նրանից՝ ով, ինչ մտադրություններ ունի, հանրության մեջ առկա ներկա իշխանությունների շուտափույթ հեռացումը պահանջելու տրամադրությունները պետք է ճիշտ ընթացքի մեջ դրվեն»:
Բաց մի թողեք
ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է մարդկանց պառակտումից, իրար նկատմամբ ատելությունից
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան
Ոչ թե կառուցել մետրոյի «Աջափնյակ» կայարանը, այլ մի քանի անգամ կազմակերպել դրա նախագծի «շնորհանդեսը»