21/03/2025

Մխիթարյանը համարվում է աշխարհի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկը

Հենրիխ Մխիթարյանը համարվում է աշխարհի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկը 36 և բարձր տարիքի խաղացողների շարքում։

«Ինտերի» 36-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը 5 միլիոն եվրո է, նույնքան գնահատվում է նաև «Ռեալի» 39-ամյա խաղացող Լուկա Մոդրիչը։

Այս տարիքային խմբում առավել բարձր արժեք ունեն Լիոնել Մեսսին (37 տարեկան, 20 միլիոն եվրո), Ռոբերտ Լևանդովսկին (36 տարեկան, 15 միլիոն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուն (40 տարեկան, 12 միլիոն եվրո), Կարիմ Բենզեման (37 տարեկան, 8 միլիոն եվրո) և Թոմաս Մյուլլերը (35 տարեկան, 6 միլիոն եվրո)։