«Դեպի Հայաստան» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով «Փյունիկ» զարգացման կենտրոնի հետ, փետրվարի 21-ին կազմակերպել է «Դեպի Հայաստան» խորագրով ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որտեղ ներկայացվել են տաղանդավոր արվեստագետների ստեղծագործությունները՝ նվիրված Հայաստանին։
Ցուցահանդեսին մասնակցել են նաև սփյուռքում բնակվող հայրենակիցները։ Նաիրա Գյուրջյանը հատուկ ժամանել է Փարիզից ՝ ներկայացնելու իր կտավները, որոնք ոգեշնչված են բանաստեղծ Մարիաննա Շահպարոնյանի հայրենասիրական բանաստեղծություններից։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր գրականության և կերպարվեստի համադրման գործում՝ ստեղծելով նոր երկխոսություն արվեստի տարբեր ձևերի միջև։ Ցուցահանդեսին ներկա են գտնվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, Իսպանիայի Թագավորության փոխդեսպան Քրիստինա Կոնեսա Սանչեսը, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպը։

Բաց մի թողեք
Տրավոլտայի համար միշտ ուղիղ գիծ չի եղել՝ Ջոն Տրավոլտային․ Լուսանկար
Հոգևոր տարածք՝ որտեղ սերը, ցավը և գեղեցկությունը շարունակում են խոսել մեզ հետ․ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է․ Նամականի, Լուսանկարներ
Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում. Լուսանկար