Ֆրանսիայի «Ձայնը» երաժշտական նախագծում հայազգի Լևոնն իր հայ–ֆրանսիական գեղեցիկ կատարմամբ ժյուրիի 4 անդամին ստիպել է շրջվել և «այո» ասել։
Ժյուրիի կազմում այնպիսի հայտնի արտիստներ են, ինչպիսիք են Պատրիսիա Կաասն ու Zaz–ը։ Բոլորը ելույթից հետո հոտնկայս ծափահարեցին երիտասարդին։ Լևոնը ոչ միայն հիանալի ներկայացրեց Ֆրանս Գաալի «Ակնհայտ է» երգը, այլև զարմացրեց ժյուրիին և հանդիսատեսին դուդուկ նվագելով։
Zaz–ը հենց առաջին նոտաներից կռահեց, թե ինչ գործիք է ու երգի ընթացքում երկրորդ անգամ այդ գործիքի հնչյունները լսելով անմիջապես շրջվեց։ Պատրիսիա Կաասն էլ «այո» ասաց, երբ Լևոնը սկսեց հայերեն երգել։
Ելույթի ընթացքում ժյուրիի անդամները նշում էին, որ տղան շատ գեղեցիկ է երգում, իսկ Կաասը նաև հավելեց, որ նույնիսկ փշաքաղվեց նման կատարումից։ Կատարումից հետո Լևոնը հայտնեց, որ ինքը Մարսելի թատերախմբում նաև հայկական պարեր է սովորել ու մի փոքր դրվագ ներկայացրեց` վերջնական գերելով բոլորի սրտերը։


Բաց մի թողեք
Տրավոլտայի համար միշտ ուղիղ գիծ չի եղել՝ Ջոն Տրավոլտային․ Լուսանկար
Հոգևոր տարածք՝ որտեղ սերը, ցավը և գեղեցկությունը շարունակում են խոսել մեզ հետ․ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է․ Նամականի, Լուսանկարներ
Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում. Լուսանկար