20/03/2025

«Մանուշյանական շաբաթ» կանցկացվի Հայաստանում` 14-18 մարտի

2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին և նպատակ ունի վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։

Միջոցառումների շարքը, որն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, կկազմակերպվի Երևանում և Արտաշատում։

Նախագիծն իրականացվում է «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրա-պետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի
քաղաքապետարանի աջակցությամբ և հովանու ներքո։

Նախագծի աջակիցներն են՝ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը և ֆրանսիական ինստիտուտը, Առլեամ և Առլեամ Աերո, Քարֆուր ընկերությունները։

Նախագծի գործընկերներն են՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի Պանթեոնը, «Ռոժէ Վիոլե» պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալ- սարանը, «Ալեֆ» հրատարակչատունը։

Կամո Նաղդալյան (@kamo.naghdalyan) • Instagram photos and videos