«Հրապարակ»-ը տնտեսվարողներից ահազանգ է ստացել դրոշմակնիքների բացակայության հետ կապված։
Ըստ նրանց՝ ՊԵԿ-ը դրոշմակնիքներ չի տրամադրում այժմ, դրա պատճառով էլ իրենց բիզնեսը տուժում է։
Նշենք, որ 2013-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց մի օրենք, ըստ որի`ընդլայնվեց պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքերի ցանկը: Մասնավորապես, հսկիչ դրոշմակնիքներ պետք է ամրացվեն տարբեր տեսակի ըմպելիքների, այդ թվում գարեջրի, հանքային ջրերի, հյութերի վրա:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Պետական եկամուտների կոմիտեից, այնտեղից մեզ արձագանքեցին՝ սրա վերաբերյալ այսօր հանդես կգան հայտարարությամբ։
Բաց մի թողեք
Եթե սխալ եմ արել, որ ես չգիտեմ, ուրեմն՝ կնստեմ․ Չեմբերջյան
Միակ սահմանադրական ռեֆորմը, որը կարող է արդարացված լինել՝ կիսանախագահական համակարգին վերադառնալն է․ Զուրաբյան
Գնամ նստեմ տունը, դիվա՞ն քշեմ, ի՞նչ անեմ․ Դատավորը՝ հեռանալու մասին․ Լուսանկար