Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների 3-րդ բաժնի նախկին գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
3 անշարժ գույք՝ Երևանում (2 գույքի շուկայական արժեքը՝ 185 մլն 525 հազար դրամ), 1 անշարժ գույք՝ Բյուրավան գյուղում (շուկայական արժեքը՝ 82 մլն 265 հազար դրամ).
1 տրանսպորտային միջոց (շուկայական արժեքը՝ 18 մլն 420 հազար դրամ).
1 իրավաբանական անձում մասնակցություն.
215 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
Բաց մի թողեք
Դոգ՝ Վարդան Ղուկասյանի գործով ԱՄՆ դատարանը վճիռ ունի ․․․
Արտակարգ դեպք, սննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնաuվածքներ է ստացել
17-ամյա պատանին երկար նայել է 20-ամյա երիտասարդի կնոջը, ինչի համար գերեզմանատանը վիճել են, տղան՝ սպանվել