Փետրվարի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մուտք են գործել Արմավիր քաղաքում գտնվող`«Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ, 35-ամյա Տաթևիկ Ս․-ն հայտնել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 25-ը ընկած ժամանակահատվածում կենտրոնական դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 9/50 հասցեում գտնվող, «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողացել սյուների վրա տեղադրված թվով 4 հատ տեսանկարահանող սարքեր, իսկ արտադրամասի պատուհանի ճաղավանդակը պոկելու և պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք են գործել ներս և գողացել մեկ հատ համակարգչի էկրան, մեկ հատ ստեղնաշար և մեկ հատ հիշողության սարք (DVR):
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով Ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Աղբյուրի տեղեկություններով, Տաթևիկ Ս․-ն «Ազնավուր» հիմնադրամի գործառնությունների ղեկավարն է։
Բաց մի թողեք
Դոգ՝ Վարդան Ղուկասյանի գործով ԱՄՆ դատարանը վճիռ ունի ․․․
Արտակարգ դեպք, սննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնաuվածքներ է ստացել
17-ամյա պատանին երկար նայել է 20-ամյա երիտասարդի կնոջը, ինչի համար գերեզմանատանը վիճել են, տղան՝ սպանվել