22/03/2025

Դատաիրավական համակարգի ռեյտինգն այնքան են իջեցրել, որ պլինտուսից էլ վար է․ Ղուկասյան

Ես սրանց ուզում եմ ծիծաղով ասել՝ գիտե՞ք, դուք մեղք եք, էնքան բացահայտ ու ցայտուն է ձեր քաղաքական պատվերը, էսքան տարի չհոգնեցի՞ք դուք էդ դավերից:

Այս մասին այսօր հայտարարել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ խոսելով իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին․ «Դատաիրավական համակարգի ռեյտինգն այնքան են իջեցրել, որ պլինտուսից էլ վար է։ Գիշեր-ցերեկ ասում են՝ ի՞նչ անենք, հանձնարարական են տվել, օրենքը պետք է լինի ձեր հանձնարարականը, ամոթ է, մի քիչ դրանով առաջնորդվեք, որպեսզի էս երկիրը իրոք ճահիճից դուրս գա, դատաիրավական ոլորտն է, որ քանդում է մեր երկիրը»։

Translate »