Էյֆելյան աշտարակը ուրբաթ երեկոյան լուսավորվել է Ուկրաինայի դրոշի կապույտ և դեղին գույներով: Ամբողջ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, Մոլդովան իրենց հավատարմությունն են հայտնել ու համաձայնել ամեն բան անել Ուկրաինային սպառազինելու, պաշտպանելու հարցում։
Հայտարարությամբ են հանդես եկել Ուրսուլա ֆոն Դեռ Լայենը, Ֆրանսիայի Նախագահ Մակրոնը, ով արդեն որերորդ հանդիպումն է կազմակերպում ԵՄ ղեկավարների մասնակցությամբ։
«Ձեր արժանապատվությունը արժանին է մատուցում ուկրաինացի ժողովրդի քաջությանը։ Եղեք ուժեղ, համարձակ, անվախ։ Դուք երբեք միայնակ չեք, թանկագին նախագահ Զելենսկի։ Մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ՝ արդար և ամուր խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ X-ի իր միկրոբլոգում։
Ուկրաինան Եվրոպա է․ մենք աջակցում ենք Ուկրաինային։ Մենք կավելացնենք մեր աջակցությունն Ուկրաինային, որ վերջինս կարողանա շարունակել դիմադրել ագրեսորին։ Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է անհրաժեշտ։ Մեզ՝ եվրոպացիներիս, պարտքն է ընդունել այդ մարտահրավերը»,- նշել է ԵՄ՜ արտաքին քաղաքականության գծով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Հայաստանը դեռ ձեռնպահ վիճակում է, ձայն չի հանում, լուռ են նաև Թուրքիան ու Ադրբեջանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները