Եվրաքվեի նախագծի առաջին ընթերցմանը հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ՝ ՔՊ-ում ծավալված քննարկումները, Նիկոլ Փաշինյանին հետ չեն պահել քաղաքական արկածախնդրությունից, եւ Եվրաքվեի նախագիծը կընդգրկվի մարտի 4-ի ԱԺ նիստերի օրակարգում։
«Հրապարակ» թերթը գրել է․ Մարտի 3-ին այն կքննարկվի Եվրաինտեգրման հանձնաժողովում` կառավարությունն առաջարկել է նախագծին օրենքի տեսք տալ, նաեւ նշել ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ այդմ, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
Մեր աղբյուրները պատմում են, որ առաջին ընթերցումից հետո ՔՊ-ում ասել են՝ «գուցե երկրորդ ընթերցման հարցում չշտապենք»՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը:
Որ Հայաստանը դեռ պատրաստ չէ, ոմանք մտահոգություններ ունեն Ռուսաստանի արձագանքների հարցում, սակայն Փաշինյանի հետ հանդիպմանը որոշվել է, որ դեպի ԵՄ հայտն ավարտին է հասցվելու, եւ առարկություններ չեն ընդունվում։
Բաց մի թողեք
Եվս մեկ փաստ, թե ինչպես է Ալիևը ղեկավարում Հայաստանը՝ Փաշինյանի ձեռքով ու նրա փոխարեն
Փաշինյանի ապագան պրծել է, նա Ալիևին է սպասում
Իշխանությունը բացում է խաղաքարտերը