ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԹՈՂ ՄԻՇՏ ՊԱՆԾԱ…
Այո, հենց ՆԱ՝ և ուրիշ ոչինչ։
Էլ ոչ մի ողբ, ոչ մի արդարացում կամ ինքնամեծարում, ոչ մի կեղծ երդում ու աղմկոտ տոնահանդես։
Մեզ պետք չեն այս օրվա՝ մարտի 2-ի հուշն ու խորհուրդը, ուղերձն ու ոգին, եթե 33 տարի անց դարձել ենք ՆՐԱՆ անարժան։
Այդպես էլ կանք՝ կորստի շեմին և մատնության մագիլներում։
Մաղթանքից անդին՝ հայրենակիցներ վերջին, մաքրագործվենք, տոկանք, ճեղքենք։ Եվ ազգովի վերահառնենք:
Սա է ժառանգությունը մեր»։
Բաց մի թողեք
Սա արդեն քաղաքականություն չէ – սա հոգևոր պատերազմ է․ Ծաղրանկար
Իրավապահ մարմինները չպետք է թույլ տան, որ պետականությունը քայքայող գործողություններով ՔՊ կուսակցությունն իրենց վերածի իր շահերի պաշտպանության գործիքի. Թաթոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է` հարաբերությունները ռազմական բախումից տեղափոխել է վեճի․ Հաջիև