Վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ձեռք է բերել ռուսամետ գործչի «համբավ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Սա կապված է նրա առանձին գրառումների ու կոշտ հայտարարությունների հետ՝ կապված Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական «մանևրների» հետ:
Չնայած սրան, Մարուքյանը տիրաժավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարները, բացահայտ ցույց տալիս, որ համամիտ է դրանց հետ, միևնույն ժամանակ, ինչպես ասվում է, «օրումեջ» մեկնում է ԱՄՆ: Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նա հունվարին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդած MAGA Make America Great Again շարժման համաժողովին: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ նորից է մեկնել Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորքում մասնակցելու նույն շարժման մեկ այլ միջոցառմանը: Ինչ խոսք, շատ հետաքրքիր «ռուսամետություն» է…






Բաց մի թողեք
Ինչ կարգի, ինչով վարակված ցորեն է Ղազախստանից Ադրբեջանով ներկրվում Հայաստան
Նա մահացել է, հարություն առել, ես ով եմ, որ մեկնաբանեմ նրան․ Արամյան
Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները