Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկրորդ հոդվածն է հրապարակել «Արմենպրես»-ի միջոցով՝ տողատակերում կրկին հանրությանն ահաբեկելով էսկալացիայով։ Առաջինը փետրվարի 9-ին էր։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս անգամ նա ներկայացնում է կոմունիկացիաները բացելու իր առաջարկները եւ նշում, որ ապաշրջափակման հարցը, ըստ էության, լուծված է՝ Ադրբեջանը համաձայն չէ: Եվ հարց է տալիս, թե ինչու է Բաքուն մերժում Հայաստանի առաջարկները․
«Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»: Հոդվածից ակնհայտ է դառնում, որ Բաքուն Փաշինյանից պահանջում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ հրաժարվելով «խաղաղության խաչմերուկ» անիրագործելի ծրագրից։ Իսկ այդ կետում նկարագրված է, որ Բաքվին տրամադրվելիք ճանապարհը պետք է լինի անխոչընդոտ․
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ԻՀ-ի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ 2 ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:
Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Փաշինյանի հոդվածներն ու էսկալացիայի վախ ներշնչելը մեկ նպատակ ունեն՝ հանրությանը տրամադրել, որ եթե միջանցքը չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։
Բայց այդ հարցը կարելի էր քննարկել, քանի դեռ կար Լաչինի միջանցքը, եւ Ադրբեջանը կատարելու էր նոյեմբերի 9-ի մյուս կետերը, այդ թվում՝ գերիների վերադարձը։ Հիմա ստացվում է, որ Փաշինյանը զիջել է ե՛ւ Արցախն ու Լաչինը, ե՛ւ Կիրանցից է տարածք տվել, ե՛ւ գերիներին չի կարողանում հետ բերել, բայց պատրաստ է նաեւ միջանցքը տալ։
Բաց մի թողեք
Գյումրիում շատ քաղաքացիներ, ովքեր նրան մոտենալու եւ հարցեր տալու ցանկություն ունեին, անգամ 500 մետրից չկարողացան տեսնել
Փաշինյանի հայտարարությունից հետո ձերբակալել են ԱԱԾ նախկին սպային. Տեսանյութ
Վարդանյանը գիտակցում է վրեժխնդրության ռիսկերը եւ կրում դրանց փաստացի հետեւանքները․ Սիրանուշ Սահակյան