Մարտի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 09։20-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 65-ամյա Վալերիկ Շ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Միասնությունն առհասարակ անպարտելի ուժ է ու Միասնությունը երբեք չի պարտվելու․ Վալոդյա Գրիգորյան
Երեկոյան ժամերից ՀՀ ողջ տարածքում թաց ձյան և անձրևի տեսքով առատ տեղումներ են սպասվում
Ի՞նչ գործարք է կայացել եկեղեցաշեն նախկին քաղաքապետի և աթեիզմի շրջանում հայկական եկեղեցիներ քանդած Կոմկուսի միջև