Նաիրի Զարյան փողոցում բողոքի ակցիայի մասնակից երեք անձ ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Նաիրի Զարյան փողոցում բողոքի ակցիա են իրականացրել Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները: Այդ ընթացքում միջադեպ է տեղի ունեցել ակցիայի մասնակցի և վարորդներից մեկի միջև։ Մեքենան բարձրացել է մայթի վրա, որպեսզի կարողանա անցնել։ Ակցիայի մասնակիցներից մեկը կոտրել է մեքենայի դիմապակին ու հարվածել վարորդին՝ պնդելով, թե նա փորձել է մեքենան վարել իրենց ուղղությամբ։
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա