Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել երգչուհի Տաթև Ասատրյանի համերգը։ Համերգի ժամանակ երգչուհին պատմել է իր կյանքից հետաքրքիր և հուզիչ դրվագներ։
Երգչուհին պատմել է, որ փոքր ժամանակ կյանքը դժվար է եղել, քանի որ տատիկի մահվանից հետո միակ խնամակալը մայրն է եղել, ով վատառողջ է եղել և ի վիճակի չի եղել աշխատելու։
Տաթևի խոսքով՝ իրենց տան ապրուստի միակ միջոցը իր երգելն էր, երբ նա դեռ ընդամենը 8 տարեկան էր։
«Անգամ գրավում էի դեղատան աշխատողների սրտերը, ովքեր էլ երբեմն անվճար տալիս էին մորս դեղերը։ Հիշում եմ իմ հաղթած առաջին մանկական երաժշտական մրցույթը, որից ստացած դրամական պարգևով էլ գնեցինք մեր տան փայտի վառարանը։ Այդ տարիներին կային մարդիկ, որոնք ինձ շատ են օգնել»,- համերգի ժամանակ պատմել է երգչուհին։
Երգչուհին անակնկալ է մատուցել իր համար հարազատ մարդու՝ Մարիամին, իր կողքի հարևանուհուն, ով աշխատում է հացի փռում։ Երգչուհին հարևանուհուն հացի փուռ է նվիրել՝ այդ քայլով հայտնելով իր երախտագիտությունը։


Բաց մի թողեք
Վեց լարերի խոստովանությունը․ դասական կիթառի նրբագեղ աշխարհում․ Տեսանյութեր
Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում
Երբ Ապարանի ու Համշենի երգը հանդիպում է ջազին․ «Հովեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի երաժշտական երկխոսությունը