Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, ապա հարվածել բնակչի տան ցանցե պարսպին, կոտրել այն և հայտնվել հողամասում՝ բախվելով ընկուզենուն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 74-ամյա Մարետա Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Բաց մի թողեք
Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, նա երկրորդ անգամ տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկարներ
Դոգը հայտնվել է, ուղերձ հղել, բացատրել, թե ինչու է ետ կանգնել Գյումրու ընտրություններից․ Ձայնագրություն
Երկրաշարժը՝ Լոռու մարզի Գոգարան գյուղում․ Տեսանյութ