12/03/2025

Երևան-Գյումրի ճանապարհին հողային աշխատանքներ կատարելիս մարդու գանգ ու ոսկորներ են հայտնաբերվել

Մարտի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը մարդկային ոսկորներ ու գանգ է հայտնաբերել:

ՀՀ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են մարդու ոսկորներ ու գանգ:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ աղբյուրի՝ այս պահին հնարավոր չէ պարզել ո՛չ ինքնությունը, ո՛չ սեռը: