Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին իր Telegram- ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Ավելի վաղ Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են դեպի Մոսկվա և Մերձմոսկովյան շրջաններ թռչող 69 անօդաչու թռչող սարքեր։Անօդաչու սարքերի զանգվածային հարձակումը Մոսկվայի և Մոսկվայի շրջանի վրա սկսվել է առավոտյան ժամը 4-ին։
«Այս պահին մեզ հայտնի է մեկ զոհի և երեք վիրավորի մասին Լենինսկի քաղաքային թաղամասում (Վիդնոյե) և Դոմոդեդովոյում (Յամ գյուղ)»,- գրել է Վորոբյովը։
Նրա խոսքով` անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել նաև Ռամենսկոեում բնակելի շենքի վրա, որտեղ վնասվել է Սեվերնոյե Շոսսեի շենքի առնվազն 7 բնակարան (19-ից մինչև 22-րդ հարկ):
«Տարհանվել է 12 հոգի, այդ թվում՝ 3 երեխա, տուժածներին բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, տարհանվածների մի մասին տեղավորել են մոտակա մարզադահլիճում, մնացածն այժմ հարազատների մոտ են»,- տեղեկացրել է մարզի ղեկավարը։
Նա հավելեց, որ անօդաչու թռչող սարքերի մասին ահազանգեր են ստացվել Կոլոմնայից, Զարայսկից, Սերեբրյանյե Պրուդիից, Սերպուխովից, Ռամենսկոեից, Վոսկրեսենսկից, Լուխովիցիից, Բրոնիցիից, Դոմոդեդովոյից, Լենինսկոյից, Պոդոլսկից, Էլեկտրոստալից և Կոտելնիկիից։
«Ներկայումս շտապ օգնության բոլոր ծառայությունները աշխատում են այնտեղ, որտեղ մարդիկ օգնության կարիք ունեն»,- վստահեցրել է Վորոբյովը։
Իրականում՝ արդյոք ուկրաինական ուժերն են գրոհել Մոսկվայի վրա կամ՝ ուղղությամբ, բավականին կասկածելի է, հատկապես՝ Էր Ռիադում սպասվող բանակցություններից առաջ։ Այն ավելի շատ նման է ռուսական կողմում սեփական քաաղքացիներին սպանելուն ու հակառակորդին դրանում մեղադրելուն։
Բաց մի թողեք
Թրյուդոն զվարճալի ժեստով լքել է Կանադայի վարչապետի պաշտոնը՝ տանելով իր հետ աթոռը. Լուսանկար
Ուկրաինան մասնակի հրադադար կառաջարկի
Ասադի կողմնակիցները հարձակվել են Դամասկոսի վրա