Վերջին օրերին ամերիկահայերը՝ մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքներն ու առաջնահերթությունները, միավորվելով փորձում են քայլեր ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ:
«Հրապարակ» գրում է․ Այս ջանքերը կրկնապատկվել են Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձից և առողջական վիճակի վատթարացումից հետո:
Այդ նպատակով ամերիկահայերը ստորագրահավաքներ են կազմակերպում՝ ներգրավելով ամերիկյան հոգևոր առաջներդներին, նամակներ են ուղարկում նախագահ Թրամփին, տարատեսակ բողոքի ակցիաներ են կազմակերպում, հանդիպում են ամերիկացի քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին: Սակայն, ի զարմանս հայ համայնքի, այս գործընթացին հիմնական խանգարողը Հայաստանի իշխանություններն են և դեսպան Մակունցը:
Ամերիկացի պաշտոնյաները՝ բոլոր հանդիպումների ժամանակ, համայնքի ակտիվիստներին և լոբիստներին հասկացնում են, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ այս հարցով չեն ցանկանում աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և այս հարցը որևէ հանդիպման ժամանակ առաջ չեն քաշում՝ կարծես հայ գերիների հարց ընդհանրապես գոյություն չունի: Ասում են, որ ձեր վարքն ու ձեր իշխանությունների վարքն էականորեն տարբերվում է:
Նման տեղեկությունները շոկ են պատճառել համայնքին, ավելին՝ Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն անկեղծացել է, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանի կառավարության պաշտոնյաները չեն հիշատակում հայ գերիների կամ Արցախի հարցը` որևէ ամերիկյան պաշտոնյայի հետ իրենց հանդիպումների ընթացքում։
Նա նաև նշել է, որ հարցը ստիպված ամերիկացի պաշտոնյաներն են բարձրացնում հանդիպումերի ժամանակ: Այսինքն, ստացվում է, որ ամերիկահայերի ճնշման տակ ամերիկացի պաշտոնյաները հայ գործընկերների հետ հանդիպումներին իրենք են գերիների մասին խոսք բացում՝ քանի որ հայ պաշտոնյաները, այդ թվում Հայաստանի դեսպանը, ձեռնպահ են մնում գերիների իրավունքների պաշտպանությանը միտված որևէ գործնական քայլ անելուց:
Բաց մի թողեք
Բարձր պաշտոնիայի կենսագրությունն ավարտվում է 2013 թվականին, սա է Փաշինյանի կադրերի դարբնոցը․ Լուսանկար
ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է․ Լուսանկար
Ադրբեջանը Խնածախում անասուններ ու տներ է վնասում