Մարտի 13-ին՝ ժամը 20:18-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարալիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենան․վերջինիս վարորդը մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ZIL» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Քննիչները զննություն կատարելու ժամանակ «Hyundai» ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են խոշոր չափի գումար, մի քանի ճամպրուկներ էլ, որտեղ նույնպես եղել է մեծ քանակի գումար՝ տարբեր երկրների արտարժույթներով, հայտնաբերվել է բեռնախցիկում։






Բաց մի թողեք
120 փրկարար, կամավորներն ու գյուղի բնակիչները որոնում են կորած 3-ամյա Տիգրանին. Լուսանկար
Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ․ Լուսանկար
Գարեգին Միսկարյանը դադարեցնում է իր անդամակացությունը «Նժար» շարժմանը