14/03/2025

Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին, կա զոհ. մեքենաներից մեկի բեռնախցիկում եղել են ճամպրուկներով գումարներ․ Լուսանկար

Մարտի 13-ին՝ ժամը 20:18-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարալիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենան․վերջինիս վարորդը մահացել է:

011.jpg (54 KB)

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ZIL» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Քննիչները զննություն կատարելու ժամանակ  «Hyundai» ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են խոշոր չափի գումար, մի քանի ճամպրուկներ էլ, որտեղ նույնպես եղել է մեծ քանակի գումար՝ տարբեր երկրների արտարժույթներով, հայտնաբերվել է բեռնախցիկում։