Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ավելի քան հինգ ժամ տեւած բուռն քննարկումը մի քանի անգամ ընդմիջվեց։
«Հրապարակ» թերթը գրել է․ Ընդմիջումներից մեկի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանձնաժողովի աշխատասենյակում, որտեղ տեղի էր ունենում քննարկումը, Iqos էր ծխել` տաքացվող ծխախոտ։
Քննարկումը վերսկսելուց եւ Գառնիկ Դանիելյանի սուր ելույթից հետո ԱԺ ժամանեցին երկու ոստիկան եւ պատգամավորին հանելով սենյակից՝ տեղեկացրին, որ տուգանում են նրան ծխելու համար։ Ասացին, որ ընդմիջման ժամին է ծխել, եւ որ իրենք նիստի ուղիղ հեռարձակումին հետեւելով են պարզել։
Մինչդեռ ընդմիջումների ժամանակ ուղիղ հեռարձակումն անջատվում է, եւ ակնհայտ է, որ ՔՊ-ականներն էին «մատնել» Դանիելյանին, որին օրենքով սահմանված կարգով հիսուն հազար դրամով տուգանեցին։
Մարդիկ, որոնք իրենց աշխատասենյակները դարձրել են ծխարաններ, փաստորեն, դարձել են հանրային վայրերում ծխելու դեմ պայքարող մարտիկներ։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները