Պարզվում է, Թրամփ-Պուտին հարաբերությունների ջերմացման ֆոնին սկսել է իր դիրքերն ամրապդնել ռուբլու փոխարժեքը՝ հասնելով մոտ 5 դրամի 1 ռուբլու դիմա, իսկ դոլարի փոխարժեքը՝ հակառակը, ոչ արագ, բայց գնալով նվազում է կամ առնվազն չի աճում։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր չի հերքել, որ երկու գերտերությունների առաջնորդների շփումներն ու ջերմացումն են ազդել ռուբլու դիրքերի ամրապնդման վրա․ «Ես կարծում եմ, որ ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի, այսինքն՝ Ձեր նշած դրական սենտիմենտը, որ շուկայում տեսնում են Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր արագ հանգուցալուծում, կոնֆլիկտի սառեցում, հարաբերությունների կարգավորում, որը միանշանակ դրականորեն է ազդում ռուբլու փոխարժեքի վրա։ Գիտեք, որ այսօր նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցն է տեղի ունենալու, ես կարծում եմ՝ դրան ընդառաջ որոշակի սպասումներ կան ձևավորված շուկայի խաղացողների մոտ, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում ռուսական ակտիվների գների վրա»։
Ինչ վերաբերում է դոլարի փոխարժեքի նվազմանը, ապա ըստ Մարտին Գալստյանի, դա պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ որոշակի տատանողականությամբ, որովհետև տնտեսվարողներն ու ներդրողներն ամբողջ աշխարհում փորձում են հասկանալ, թե ինչ է ուզում ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիան անի, ուստի այս պահին փորձում են ներդրումները որոշակիորեն զսպել, մինչև տեսնեն հնարավոր զարգացումներն ինչ ուղղությամբ են գնալու։
Բաց մի թողեք
Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ ապրիլի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում. Լուսանկարներ
Աճ՝ տարադրամի շուկայում․ ապրիլի 18-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են