Մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Լեոնիդ Ազգալդյան (նախկին Լենինգրադյան) փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Բաց մի թողեք
Հավաքվում ենք Օպերայի հրապարակում, երթ կլինի․ Նարեկ Կարապետյան
1 զոհ, 1 վիրավոր․ Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ նոր մանրամասներ. Լուսանկար
Ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետը. Եպիսկոպոսների հայտարարությունը