Մարտի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի բնակավայրով անցնող երկաթգծի վրա գնացքը հարվածել է քաղաքացուն, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
ՀՀ ոստիկաններն ու պարեկները երկաթգծի այդ հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր:
Մինչ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:
Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Հովիկ Մ.-ն է:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն, պարզվում է:
Բաց մի թողեք
Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն
Լրագրող Լիլիթ Աղեկյանին Գյումրիում ոստիկանությունից տեղափոխել են հիվանդանոց․ Լուսանկար
Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել, առաջին ուղերձը