«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը երկարացվել է մինչև ապրիլի 10-ը:
Այս մասին հայտնել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նշենք՝ ցուցադրության վերջին օրը պետք է լիներ մարտի 21-ը, սակայն նման որոշում է կայացվել այցելուների աննախադեպ թվի պատճառով:

Պատմության թանգարանում տեղի է ունենում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» աննախադեպ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվում են վեց ամիս շարունակ գործող ցուցահանդեսի արդյունքները, ինչպես նաև այլ մանրամասներ:

Ներկա են ԿԳՄՍ փոխնախարարները, դեսպաններ և այլ պաշտոնյաներ, երգիչներ ռազմիկ Ամյանն ու Հարութ Փամբուխչյանը և այլք:



Բաց մի թողեք
Վեց լարերի խոստովանությունը․ դասական կիթառի նրբագեղ աշխարհում․ Տեսանյութեր
Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում
Երբ Ապարանի ու Համշենի երգը հանդիպում է ջազին․ «Հովեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի երաժշտական երկխոսությունը